Նկարագիրը
Հայկական լեռնաշխարհի մեղրաբույր լորենու ծաղկաթեյը դեռ հնուց կիրառվել է որպես հանգստացնող, քրտնամուղ, միզամուղ միջոց: Օրական 1-2 գավաթ լորենու թուրմն ունակ է վերացնել տագնապը, հանգստացնել նյարդերը, պայքարել մրսածության և կոկորդի ցավի դեմ: Հումքի հավաքման և մշակման ամբողջ գործընթացն իրականացվում է ձեռքով, ինչի արդյունքում Թեյանի լորենու ծաղիկներն առանձնանում են մաքրության բարձր աստիճանով և որակական հատկանիշներով :
Պատրաստման եղանակը՝ 1 ճ.գ. բուսական թեյը թրմել 300-500 մլ եռման ջրում, փակ տարայում 10 րոպե: Ցանկության դեպքում կարելի է թրմել տուփում ներառված ֆիլտր-փաթեթիկներով:
Բուսական թեյ «Լորենու ծաղիկներ»
Բաղադրությունը՝ լորենու չմանրեցված ծաղիկներ
1 տուփը պարունակում է՝ 30 գ բուսական թեյ, 5 թրմող փաթեթիկ