Նկարագիրը
Թեյանի հեղինակային այս վայրի փունջն իր մեջ ամփոփել է Հայկական լեռնաշխարհի բարձրադիր գոտիների համն ու բույրը: Վայրի դաղձի, ուրցադաղձի նուրբ եթերային համն ու վարդի թերթիկների անուշաբույրը միաձուլվում են գարնանային գնարբուկի թարմության հետ ու տեղափոխում միտքը դեպի բարձր լեռներ՝ մոտ բնության հրաշքին:
Բարձրալեռնային խոտաբույսերի այս վայրի հավաքը հանգստացնում է նյարդերը, ազատում է սթրեսից, բարձրացնում աշխատունակությունը, խթանում իմունիտետը:
Պատրաստման եղանակը՝ 1 ճ.գ. բուսական թեյը թրմել 300-500 մլ եռման ջրում, փակ տարայում 10 րոպե: Ցանկության դեպքում կարելի է թրմել տուփում ներառված ֆիլտր-փաթեթիկներով:
Բուսական թեյ «Հայկական փունջ»
Բաղադրությունը՝ դաղձ, ուրցադաղձ, վարդ, գնարբուք
1 տուփը պարունակում է՝ 30 գ բուսական թեյ, 5 թրմող փաթեթիկ