Վայրի Ուրց

AMD1,890.00

Նկարագիրը

Հայկական լեռնաշխարհի՝ մոտ 2000մ բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներից հավաքված Թեյանի ուրցն առանձնանում է իր մաքրությամբ և եթերայուղերի բարձր պարունակությամբ: Միջնադարյան հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ ուրցը զորություն է տալիս ուղեղին, պայծառեցնում է միտքը: Մաքրում է շնչուղիները, պաշտպանում օրգանիզմը ալկոհոլի և այլ տոքսիկ նյութերի ազդեցությունից, նվազեցնում ճնշումը:
Պատրաստման եղանակը՝ 1 ճ.գ. բուսական թեյը թրմել 300-500 մլ եռման ջրում, փակ տարայում 10 րոպե: Ցանկության դեպքում կարելի է թրմել տուփում ներառված ֆիլտր-փաթեթիկներով:
Բուսական թեյ «Վայրի ուրց»
Բաղադրությունը՝ ամբողջատերև չոր ուրց
1 տուփը պարունակում է՝ 30 գ բուսական թեյ, 5 թրմող փաթեթիկ