Փնջերի Հավաքածու

AMD9,000.00

Նկարագիրը

18 թրմող փաթեթիկ առանձին տուփիկներում
Իրիկնաժամի փունջ 4g x 3
Հարմոնիկ փունջ 4g x 3
Թարմության փունջ 3g x 3
Ոգեշնչող փունջ 3.5g x 3
Ջերմացնող փունջ 5g x 3
+ 3 փաթեթիկ ընտրված նմուշ:
Տուփի չափը՝ 14.5* 17.5 * 8 cm
Թեյանը Ձեզ համար ստեղծել է հեղինակային 5 հատընտիր բուսական թեյերի այս անուշաբույր հավաքածուն, որը կվերածի Ձեր թեյախմությունը իրական վայելքի: Մեր գաղափարախոսության հիմքում ընկած է միջնադարյան հայ բժշկագիտության ավանդույթներն ու փորձը: Մեր փնջերը հավաքված են հայկական ալպիական լեռնաշխարհի էկոլոգիապես ամենամաքուր վայրերից և առանձնանում են եթերայուղերի բարձր պարունակությամբ: Հատընտիր մրգերը և բնական համեմունքները վառ երանգ են հաղորդում մեր փնջերին՝ ստեղծելով համի և բույրի յուրօրինակ սիմֆոնիա: Մենք ստեղծում ենք բնական համ և առողջություն յուրաքանչյուր ձեռագործ փաթեթիկում: Ամբողջովին բնական առանց արհեստական հավելումների և կոֆեինի Թեյանը կմոտեցնի Ձեզ բնությանը, կազատի սթրեսից և կլցնի Ձեր հոգին ներդաշնակությամբ: Թեյանի 1 փաթեթիկը նախատեսված է ինչպես բաժակի, այնպես էլ թեյնիկի համար ՝ կախված թրմման ժամանակից. Թեյանի հատուկ թափանցիկ փաթեթիկներում երևում է յուրաքանչյուր ծաղկաթերթիկը, ինչը թեյի արարողությունը դարձնում է հաճելի և հարմարավետ, թե՛ տանը, թե՛ աշխատավայրում:
Թեյանը
100 % բնական է
Չի՛ պարունակում կոֆեին
Չի՛ պարունակում արհեստական բուրավետիչներ
Մշակված և փաթեթավորված է ձեռքով, Հայաստանում

Լրացուցիչ տեղեկություն

Զանգվածը 0.06 կգ.
Dimensions 14.5 × 17.5 × 8 սմ.