Նկարագիրը
Երիցուկ / Պատրինջ / Կոճապղպեղ / Կիտրոն
3g x 10 փաթեթ
Թեյանի «Թարմության փունջ»-ը համադրել է Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերում աճեցված երիցուկի հատընտիր ծաղիկները և պատրինջի տերևները կոճապղպեղի ու կիտրոնի հետ:Այս հրաշագործ խառնուրդն իր վառ համով հաղորդում է թարմության զգացում,պայծառեցնում է միտքը, հանգստացնում նյարդերը և լարվածությունից առաջացած գլխացավը: Խորհուրդ է տրվում կիրառել օրվա ցանկացած ժամին:
Թեյանի 1 փաթեթիկը նախատեսված է ինչպես բաժակի, այնպես էլ թեյնիկի համար ՝ կախված թրմման ժամանակից.
Թեյանի հատուկ թափանցիկ փաթեթիկներում երևում է յուրաքանչյուր ծաղկաթերթիկը, ինչը թեյի արարողությունը դարձնում է հաճելի և հարմարավետ, թե՛ տանը, թե՛ աշխատավայրում:
Թեյանը
100 % բնական է
Չի՛ պարունակում կոֆեին
Չի՛ պարունակում արհեստական բուրավետիչներ
Մշակված և փաթեթավորված է ձեռքով, Հայաստանում
Տուփի չափսը՝ 10*10*9 սմ