Նկարագիրը
Ուրց / ելակ / ուրցադաղձ/ մեղրախոտ
4g * 10 թրմող փաթեթ
Հայկական Լեռնաշխարհի ամենաբուրեղ ուրցի և ուրցադաղձի այս ծաղկաբույը արևահամ ելակի հետ հյուսում է համերի ներդաշնակ սիմֆոնիա: Այն ստեղծված է պայքարելու վատ տրամադրության դեմ: Ունի ցավազրկող և հակադեպրեսանտ ազդեցություն: Պարունակում է բնական քաղցրացուցիչ՝ մեղրախոտ, ուստի ցուցված է նաև դիաբետիկներին: Թեյանի 1 փաթեթիկը նախատեսված է ինչպես բաժակի, այնպես էլ թեյնիկի համար ՝ կախված թրմման ժամանակից. Թեյանի հատուկ թափանցիկ փաթեթիկներում երևում է յուրաքանչյուր ծաղկաթերթիկը, ինչը թեյի արարողությունը դարձնում է հաճելի և հարմարավետ, թե՛ տանը, թե՛ աշխատավայրում:
Թեյանը
100 % բնական է
Չի՛ պարունակում կոֆեին
Չի՛ պարունակում արհեստական բուրավետիչներ
Մշակված և փաթեթավորված է ձեռքով, Հայաստանում
Տուփի չափսը՝ 10*10*9 սմ