Թեյանը Ձեզ համար ստեղծել է հեղինակային 5 հատընտիր բուսական թեյերի այս անուշաբույր հավաքածուն, որը կվերածի Ձեր թեյախմությունը իրական վայելքի: Մեր գաղափարախոսության հիմքում ընկած է միջնադարյան հայ բժշկագիտության ավանդույթներն ու փորձը: Մեր փնջերը հավաքված են հայկական ալպիական լեռնաշխարհի էկոլոգիապես ամենամաքուր վայրերից և առանձնանում են եթերայուղերի բարձր պարունակությամբ: Հատընտիր մրգերը և բնական համեմունքները վառ երանգ են հաղորդում մեր փնջերին՝ ստեղծելով համի և բույրի յուրօրինակ սիմֆոնիա: Մենք ստեղծում ենք բնական համ և առողջություն յուրաքանչյուր ձեռագործ փաթեթիկում: Ամբողջովին բնական առանց արհեստական հավելումների և կոֆեինի Թեյանը կմոտեցնի Ձեզ բնությանը, կազատի սթրեսից և կլցնի Ձեր հոգին ներդաշնակությամբ:

Հարմոնիկ
Հայկական Լեռնաշխարհի ամենաբուրեղ ուրցի և ուրցադաղձի այս ծաղկաբույլը արևահամ ելակի հետ հյուսում է համերի ներդաշնակ սիմֆոնիա: Այն ստեղծված է պայքարելու վատ տրամադրության դեմ:

Թարմության
Թեյանի «Թարմության փունջ»-ը համադրել է Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերում աճեցված երիցուկի հատընտիր ծաղիկները և պատրինջի տերևները կոճապղպեղի ու կիտրոնի հետ:

Իրիկնաժամի
Թեյանի «Իրիկնաժամի փունջ»-ը անանուխի հատընտիր տերևների, դարչինի կտորների և անիսոնի բազմաբույր համադրությունն է:

Ոգեշնչող
Թեյանի «Ոգեշնչող փունջ»-ը պատրաստված է Հայկական լեռնաշխարհի մեղրաբույր լորենու հատընտիր ծաղիկներից և վարդի թերթիկներից՝ համեմված բնական վանիլի պատիճներով:

Փնջերի Հավաքածու
Թեյանը Ձեզ համար ստեղծել է հեղինակային 5 հատընտիր բուսական թեյերի այս անուշաբույր հավաքածուն, որը կվերածի Ձեր թեյախմությունը իրական վայելքի:

Ջերմացնող
Թեյանի «Ջերմացնող Փունջ»-ը չիչխանի հզոր իմունախթանիչ ուժի շնորհիվ պաշտպանում է գրիպից և մրսածությունից, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: