Դուք գտնվում եք հայկական ամենաէսթետիկ բուսական թեյերի աշխարհում
Հայկական ազգանունով Թեյան ապրանքանիշը ստեղծվել է 2018 թվականին փոքրիկ հայկական ընտանիքի կողմից, որը որոշեց պահպանել և զարգացնել թեյախմության ավանդույթը Հայաստանում և հայկական ալպիական խոտաբույսերի անուշաբույրը տարածել ամբողջ աշխարհում։ Հեղինակային հատընտիր բուսական թեյերի այս առողջարար հավաքածուն կվերածի Ձեր թեյախմությունը իրական վայելքի։
Մենք ստեղծում ենք բնական համ և առողջություն յուրաքանչյուր ձեռագործ փաթեթիկում: Ամբողջովին բնական, առանց արհեստական հավելումների և կոֆեինի Թեյանը կմոտեցնի Ձեզ բնությանը, կազատի սթրեսից և կլցնի Ձեր հոգին ներդաշնակությամբ: